Հակառակորդը կրկին հարվածել է Ստեփանակերտին. քաղաքը հոսանքազրկված է

732

Ադրբեջանը հոկտեմբերի 4-ի երեկոյան շարունակել է հարվածել Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտին: «Արմենպրես»-ի թղթակիցը հայտնում է, որ երեք պայթյունի ձայն է լսել, քաղաքը կրկին հոսանքազրկված է:

Նշենք, որ ավելի վաղ Արցախի մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը հայտնել էր, որ Ստեփանակերտում ու Շուշիում հրթիռակոծության հետևանքով մահացել էր 4 քաղաքացիական անձ, վիրավորվել 10-ը: