ՆԱՏՕ-ի ղեկավարը կոչ է արել դադարեցնել կրակը Լեռնային Ղարաբաղում

559
NATO Secretary General Jens Stoltenberg meets with the Minister of Foreign Affairs of Turkey, Mevlüt Çavuşoğlu

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը Անկարայում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ կոչ է արել դադարեցնել կրակը Լեռնային Ղարաբաղում:

«Չափազանց կարևոր է, որ մենք բոլոր կողմերին շատ հստակ ազդակ հասցնենք այն մասին, որ նրանք պետք է անհապաղ դադարեցնեն ռազմական գործողությունները, որ մենք պետք է աջակցենք խաղաղ և համաձայնեցված լուծում գտնելու բոլոր ջանքերին»,-հայտարարել է Ստոլտենբերգը՝ հավելելով, որ հարցին ռազմական լուծում չկա: