Ֆրանսիան պատրաստ է նպաստել Լեռնային Ղարաբաղում կրակի դադարեցմանը

525

Ֆրանսիան պատրաստ է նպաստել Լեռնային Ղարաբաղում կրակի դադարեցմանը, «Թվիթեր»-ի իր էջում գրել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար  Ժան ԻՎ Լը Դրիանը:

«Ֆրանսիան մոբիլիզացնում է իր ջանքերը Լեռնային Ղարաբաղում հրադադարի հասնելու, ինչպես նաև բանակցությունների վերսկսման համար»,-գրել է նախարարը՝ հավելելով, որ Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ զրույցի ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել շտապ միջոցներ ձեռնարկելու անհրաժեշտության վերաբերյալ:

«Դա արվել է Մինսկի խմբում երկու երկրների համանախագահության շրջանակներում»,-նշում է Լե Դրիանը:

Ավելի վաղ, Լե Դրիանի հետ բանակցությունների մասին հայտնել էր ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը: