ՌԴ արտաքին հետախուզությունը հաստատել է Մերձավոր Արևելքից ղարաբաղյան հակամարտության գոտի վարձկան ահաբեկիչներ բերելու փաստը

332

ՌԴ արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինը մտահոգ է Լեռնային Ղարաբաղի զինված հակամարտության պայմաններում Անդրկովկասի՝ ահաբեկչական կազմակերպությունների անդամների նոր պլացդարմ դառնալու վտանգից:

«Ղարաբաղում թեժացող զինված հակամարտությունը մագնիսի պես իր մոտ է քաշում է միջազգային ահաբեկչական կառույցների տարբեր զինյալների: Մեզ չի կարող չանհանգստացնել, որ Անդրկովկասը կարող է վերածվել միջազգային ահաբեկչական կազմակերպությունների համար պլացդարմի, որտեղից գրոհայինները հետագայում կարող են ներթափանցել Ադրբեջանին և Հայաստանին հարող պետություններ, ներառյալ Ռուսաստան»,-ընդգծել է Նարիշկինը՝ նշելով, որ ըստ իրենց ունեցած տվյալների՝ հակամարտության գոտի են գալիս «Ջաբհաթ ալ-Նուսրա», «Ֆիրկաթ ալ-Համզա», «Սուլթան Մուրադ» ծայրահեղական խմբավորումների անդամներ:

Նարիշկինը հավելել է, որ խոսքը հարյուր, նույնիսկ հազարավոր ծայրահեղականների մասին է, որոնք հույս ունեն աշխատել ղարաբաղյան նոր պատերազմում: