Պուտին. Մոսկվան պատրաստ է կատարել դաշնակցային պարտականությունները Հայաստանի նկատմամբ

1783

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Մոսկվան պատրաստ է կատարել դաշնակցային պարտականությունները Հայաստանի նկատմամբ՝ նշելով, որ Երևանը հարցեր չունի Ռուսաստանի կողմից իր պարտականությունները կատարելու վերաբերյալ:

Խոսելով Ղարաբաղում տեղի ունեցող իրադարձությունների մասին՝ Պուտինն ընդգծել է, որ դա ողբերգություն է, և Ռուսաստանում շատ են ցավում: Նրա խոսքով, Լեռնային Ղարաբաղում հակամարտության լուծումը դեռ հեռու է, բայց անհրաժեշտ է շտապ դադարեցնել կրակը: ՌԴ նախագահը նաև նշել է, որ և Ադրբեջանը, և Հայաստանը, և Լեռնային Ղարաբաղը տարածք են, որտեղ ապրում են իրենց համար ոչ օտար մարդիկ: