Սիրիայի խորհրդարանի պատգամավորները մանրամասն տեղեկատվություններ են հաղորդել Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի մասին

522

Սիրիայում Հայաստանի դեսպանությունը հայտնում է, որ այսօր Սիրիայի Ժողովրդական Ժողովի հերթական նիստի ժամանակ ելույթ են ունեցել պատգամավորներ Ժիրայր Ռեիսյանը, Նաբիլ Տո’ոմեն և Նորա Արիսյանը: Պատգամավորներն իրենց ելույթներում նախ ներկայացրել են արցախյան հակամարտության պատմությունը և մանրամասն տեղեկատվություններ հաղորդել Արցախի դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծած ներկա լայնածավալ պատերազմի մասին:

Նրանք Սիրիայի ժողովրդի անունից զորակցություն են հայտնել հայ ժողովրդին Արցախում և Հայաստանում՝ դատապարտելով ադրբեջանա-թուրքական և վարձկան ահաբեկիչների տանդեմի կողմից Արցախի և Հայասատանի խաղաղ բնակավայրերի ռմբակոծումը և Արցախի ժողովրդի դեմ իրականացվող լայնամաշտաբ ռազմական ագրեսիան: