Մոտ օրերին ամեն ինչ կարող է իր տրամաբանական ավարտին հասնել. Արծրուն Հովհաննիսյան

490

ՀՀ Պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը նշեց, որ մոտ օրերին ամեն ինչ կարող է իր տրամաբանական ավարտին հասնել: Այս մասին Հովհաննիսյանն ասաց հոկտեմբերի 7-ին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում՝ անդրադառնալով Ջաբրայիլի ուղղությամբ հաջողությունների մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը:

«Այսօր և երեկ բեկումնային մարտեր էին, դրա համար վարչապետը նշել է, որ դրանք կարող են ավարտվել կոնկրետ իրավիճակով: Դրանք շատ համառ են` մեծաքանակ ուժերի կիրառմամբ: Կարող է մոտ օրերին ամեն ինչ իր տրամաբանական ավարտին հասնել»,- ասաց Հովհաննիսյանը:

ՊՆ ներկայացուցիչը նշեց, որ կարճ ժամանակ անց ոսկե տառերով են գրվելու այս օրերի մարտական գործողություններն ու հերոսությունները: