Ասադը մտադիր է հանդիպել Պուտինի հետ

473

Սիրիայի նախագահ Բաշար Ասադը «ՌԻԱ Նովոստիին» տված հարցազրույցում հայտարարել Է, որ մտադիր է ապագայում հանդիպել Ռուսաստանի նախագահ Պուտինի հետ, այժմ մշտական շփումներն ընթանում են հեռախոսով:

«Մենք մշտական հեռախոսային շփման մեջ ենք (Վլադիմիր Պուտինի հետ)՝ ամեն անգամ, երբ ինչ-որ բան Է տեղի ունենում կամ զրույցի անհրաժեշտություն կա: Իհարկե, մենք կշարունակենք շփվել և, անշուշտ, կհանդիպենք հետագայում, բայց դա կախված Է Սիրիայի քաղաքական իրադրությունից»,-ասել է Ասադը: Նրա խոսքով՝ առաջիկայում զրույցներն անցկացվելու են հեռախոսով, քանի որ ամբողջ աշխարհը կաթվածահար վիճակում Է հայտնվել կորոնավիրուսի համավարակի պատճառով: