Ռուս լրագրող. «Ադրբեջանի ԶՈՒ-ն հրթիռակոծում է նույնիսկ Շուշիի մզկիթները»

2620

«War-gonzo» թելեգամյան նախագծի հեղինակ, վարող, ռուս ռազմական լրագրող Սեմյոն Պեգովը, ով այս օրերին գտնվում է Արցախում և լուսաբանում է պատերազմը մարտի դաշտից, հրապարակել է լուսանկար Շուշիում՝ մզկիթի ֆոնին։

Ռուս լրագրողը գրել է. «Իմ հետևում երևում են հնագույն Շուշիի շիայական մզկիթի մինարեթները, որոնք Ադրբեջանի ԶՈՒ-ն հրթիռակոծում է ոչ միայն համազարկային կրակի ռեակտիվ համակարգից այլ նաև  LORA հրթիռային համակարգերից։ Շուշիում կա մեկ այլ շիայական մզկիթ ևս, երկուսն էլ վերականգնվել են Արցախի իշխանությունների կողմից, որպես պատմական հուշարձաններ։

Հայերի համար սա բնականաբար սուրբ պատերազմ է, բայց պատերազմ չէ այլ կրոնի դեմ։ Ակնհայտ է որ թե առաջնագծում, թե թիկունքում կռվում են պատմական թշնամու քաղաքական ագրեսիայի դեմ։»