Սիրիացի գրոհայինները վարձկաններին կոչ են արել չգնալ Ադրբեջան

1534

Սիրիայի Իդլիբ նահանգում գործող «Հայաթ Թահրիր ալ-Շամ» ահաբեկչական խմբավորման զինյալները տեսաուղերձով դիմել են վարձկաններին և կոչ արել չգնալ Ադրբեջան։

Տեսաուղերձում նրանք հարցնում են, թե ինչու են սիրիացիները մեկնում Ադրբեջան, երբ Սիրիայում է ջիհադը, և տարբեր երկրներից օտարերկրացիները հազարավոր կիլոմետրեր են անցել, եկել Սիրիա՝ առանց մտածելու գումարի մասին։

Գրոհայիններն նշում են, որ Ադրբեջանում արդեն սպանվել է 50 վարձկան, և լավ կլիներ, որ նրանք մնային իրենց հետ (Սիրիայում, խմբ․) և կռվեին սիրիական ուժերի դեմ։