Պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությունները վերլուծելով, կասկածներ ունի, որ այդ երկրում ռազմավարական կառավարման համակարգը խաթարված է:
«Առնվազն մի քանի անգամ պատերազմի ընթացքում տեսել ենք, որ Ալիևը կատարում է բաներ, որոնք ընդհանրապես չեն համապատասխանում իրականությանը: Շատ կասկածներ և մտահոգություններ կա այդ կապակցությամբ, որ Ադրբեջանում ռազմավարական կառավարման համակարգը խաթարված է: Ես ասում եմ սա, վերլուծելով վերջին իրադարձությունները»,-այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Հովհաննիսյանը:
ՊՆ ներկայացուցչի խոսքով` ռազմական պատմության մեջ շատ են եղել դեպքեր, երբ անհարմար բաները, անհաջողությունները վերադասին չեն զեկուցում: