Նախիջևանում Իրանի քաղաքացիների համար վիզային ռեժիմը վերացվել է

3321

Դեկտեմբերի 1-ից Իրանի քաղաքացիները կկարողանան առանց վիզայի մեկնել Նախիջևանի Ինքնավար Հանրապետություն և այնտեղ մնալ 15 օր: Այդ մասին հայտնել են Նախիջևանում գտնվող  Իրանի հյուպատոսարանից։

Ըստ հայտարարության՝  Նախիջևանից բացի, Ադրբեջանի այլ շրջաններ մեկնող Իրանի քաղաքացիները վիզայի համար պետք է վճարեն 20 դոլար:

Նշենք, որ Իրանը Ադրբեջանի քաղաքացիների համար վիզային ռեժիմը չեղարկել է դեռևս 2011 թվականին: