Իսրայելը ողջունում է Հայաստանի ու Ադրբեջանի միջև հրադադարը

654

Իսրայելի Արտաքին գործերի նախարարության գլխավոր տնօրեն Ալոն Ուշպիցը Army Radio-ի հետ զրույցում նշել է, որ Իսրայելը ողջունում է Լեռնային Ղարաբաղում հրադադարը և գալիք ամիսներին մտադիր է հարաբերություններ ունենալ ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Հայաստանի հետ:

Հարցին, թե արդյոք Իսրայելի կողմից Ադրբեջանին զենքի վաճառքը պետք է քննության առարկա դառնա՝ հաշվի առնելով, որ Ադրբեջանը Իսրայելի պաշտպանական ընկերությունների տեսականու երկարամյա հաճախորդն է և անօդաչու թռչող սարքեր, հրթիռներ ու այլ առաջատար զենքային համակարգեր է գնում,  Ուշպիցը ոչ մի պատասխան չի տվել: