Իրաքի վարչապետը պատրաստվում Է հրաժարական տալ հակակառավորական բողոքի ակցիաների ֆոնին

3052

Իրաքի վարչապետ Ադել Աբդել Մահդին հայտարարել է, որ մտադիր է հեռանալ պաշտոնից՝ զանգվածային բողոքների ֆոնին, որոնց ընթացքում հարյուրավոր մարդիկ են զոհվել: Այդ մասին հայտնել է վարչապետի մամուլի ծառայությունը:

«Ես նամակ կուղարկեմ Ներկայացուցիչների պալատ՝ վարչապետի պաշտոնից հրաժարականի խնդրանքով»,-ասվում է հայտարարության մեջ:

Իրաքում ցուցարարները հոկտեմբերի սկզբից ծայր առած բողոքների ընթացքում պահանջում են կառավարության հրաժարականը։ Բողոքի ակցիներին ուղեկցող ընդհարումների եւ անկարգություների հետեւանքով զոհվել Է ավելի քան 400 մարդ։