ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Լեռնային Ղարաբաղում սկսված ռազմական գործողություններից ի վեր առաջին անգամ խոսել է թուրք գործընկերոջ հետ: Կրեմլի մամուլի ծառայությունը հայտնում է, որ հեռախոսազրույցը կայացել է թուրքական կողմի նախաձեռնությամբ:
Վլադիմիր Պուտինն ու Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդես են եկել քաղաքական գործընթացի ակտիվացման օգտին՝ մասնավորապես ԵԱՀԿ ՄԽ համանախագահների կողմից մշակված սկզբունքների շուրջ:
Պուտինը մտահոգություն է հայտնել Ղարաբաղում ռազմական գործողություններին Մերձավոր Արևելքի գրոհայինների մասնակցության կապակցությամբ:
Պուտինը հույս է հայտնել, որ Թուրքիան՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ, կառուցողական դեր կստանձնի Ղարաբաղում հակամարտության ապաէսկալացիայի գործում: