Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների ընթացքում ոչնչացվել է 52 սիրիացի վարձկան, գրում է The Washington Post թերթը:
Պարբերականի տվյալներով՝ գրոհայիններին հավաքագրել են Սիրիայում Թուրքիայի աջակցությունը ստացող զինված խմբավորումները և Ադրբեջանի կողմից մասնակցելու են պատերազմին:
Սպանվածների դիերը հանձնվել են իրենց հարազատներին թուրք-սիրիական սահմանին հոկտեմբերի սկզբին: