ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտնել է, որ Լեռնային Ղարաբաղում կրակի դադարեցնելու վերահսկելու մեխանիզմի համաձայնեցման ուղղությամբ դեռ աշխատանքներ չեն տարվում:
«Մեր գլխավոր ուղերձն այն է, որ անհրաժեշտ է անհապաղ կազմակերպել զինվորականների գծով հանդիպում, համաձայնեցնել հրադադարի վերահսկման մեխանիզմները: Դեռ, ինչքան մենք գիտենք, նման աշխատանք չի տարվում: Հույս ունենք, որ հնարավորինս շուտ կտրվի այդ մեխանիզմի մեկնարկը»,-ասել է Զախարովան: