Լիբիայի ազգային բանակի գեներալը հաստատում է Թուրքիայի կողմից ահաբեկիչների տեղափոխումն Ադրբեջան

1244

Լիբիայի ազգային բանակի գեներալ Ահմեդ ալ-Մեսմարին հոկտեմբերի 1-ին «Sky news Arabia»-ի եթերում հաստատել է, որ Թուրքիան ահաբեկիչների է տեղափոխում Ադրբեջան:

«Թուրքիայի կողմից «Մետիգա» և «Միսուրաթա» օդանավակայաններով հազարավոր սիրիացի և այլ ազգության ահաբեկիչներ են տեղափոխվել Լիբիա: Իսկ հիմա Թուրքիան օգտագործում է այս օդանավակայանները, որպեսզի Ադրբեջան տեղափոխի լիբիացի, սիրիացի և այլ ազգության ահաբեկիչների»,- ասել է Ահմեդ ալ-Մեսմարին: