Իրանում նոր ԱԹՍ են ներկայացրել (տեսանյութ)

1613

Նոյեմբերի 30-ին Իրանում բանակի հրամանատար Աբդոլռահիմ Մուսավիի մասնակցությամբ պաշտոնապես ներկայացվել է Pelican-2 հետախուզական անօդաչու թռչող սարքը: 

ԱԹՍ-ի մարտավարատեխնիկական բնութագրերի մասին մանրամասներ չեն հաղորդվել: Հայտնի է, որ այն անցել է անհրաժեշտ բոլոր փորձարկումները և համալրելու է բանակի ՌԾՈւ շարքերը: