Գերմանիայի արտաքին գործերի նախարար Հայկո Մաասը հայտարարել Է, որ միայն ՌԴ-ի հետ համատեղ Է հնարավոր հակամարտությունների կարգավորումը Լիբիայում, Սիրիայում, Ուկրաինայում, ինչպես նաեւ Բելառուսում, Լեռնային Ղարաբաղում եւ Վենեսուելայում, ինչի կապակցությամբ ընդգծել Է, որ Մոսկվայի հետ երկխոսության «դադարեցում» չի կարող լինել:
«Մենք Ռուսաստանի հետ նույն սեղանի շուրջ ենք նստում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում, Լիբիային նվիրված բեռլինյան գործընթացքի ժամանակ, ինչպես նաեւ Ուկրաինայի հարցով: Այդ բոլոր համաժողովները նվիրված են լուծումներ գտնելուն՝ պատերազմների դադարեցման նպատակով»,-ասել Է նախարարը:
«Մոսկվայի հետ երկխոսության «դադարեցում» չի կարող լինել: Աշխարհում չափազանց մեծ թվով մարդիկ են կարծում, որ միջազգային հանրակցությունը Ռուսաստանի հետ երկխոսությամբ հոգ կտանի՝ այդ հակամարտություններին վերջ դնելու համար»,-ընդգծել Է Մաասը:
Գերմանիայի ԱԳ նախարարը շարունակել Է լրագրողի կողմից հնչեցված այն հակամարտությունների ցուցակը, որոնց լուծմանը հնարավոր չԷ հասնել առանց ՌԴ-ի. Լիբիայի, Սիրիայի եւ Ուկրաինայի հակամարտությունների հիշատակմանը ի պատասխան նախարարը հավելել Է՝ «Բելառուսը, Հարաստան-Ադրբեջանը, Վենեսուելան…»: Դրա հետ մեկտեղ Մաասը նշել Է, որ «Ռուսաստանի հետ հարաբերությունները մնում են բարդ»: