Site icon Region Monitor

Վրացական բողոքի ցույցերը կտեղափոխվեն շրջաններ. Գիորգի Վաշաձեի

Վրացական ընդդիմադիր «Նոր Վրաստան» կուսակցության առաջնորդ Գիորգի Վաշաձեն հայտարարել է, որ այս շաբաթվանից բողոքի ցույցերն անց են կացվելու նաև մարզերում: Ինչպես հայտարարել է Վաշաձեն «Լեյբորիստական կուսակցության» գրասենյակում կայացած հանդիպումից հետո՝ մարզերում բողոքի ցույցերը կմեկնարկեն դեկտեմբերի 6-ին՝ Քութայիս քաղաքից: Բացի այդ, նրա խոսքով, խորհրդարանի շենքի արգելափակումը շարունակվելու է:

«Եկող շաբաթվանից ցույցերը տեղի են ունենալու նաև մարզերում: Ուրբաթ օրը դրանք կմեկնարկեն Քութայիսից: Հավանաբար մեծ երթ կանենք Քութայիսում ժամը 14:00-ին: Զուգահեռաբար մենք սպասում ենք դատավորների ընտրությանը և անպայման կլինի խորհրդարանի շենքի արգելափակում, հավանաբար դա տեղի կունենա երեքշաբթի, չորեքշաբթի կամ հինգշաբթի օրը», — ասաց նա:

Ըստ Վաշաձեի՝ նրանք սպասում են ընդդիմության նախապատրաստած ընտրական համակարգի օրինագծի վերաբերյալ ԵԱՀԿ-ի եզրահանգմանը: Դրանից հետո, ըստ «Նոր Վրաստանի» առաջնորդի, որոշվելու է մեծ հանրահավաքի ամսաթիվը:

«Վաղն արդեն ուղարկում ենք նամակը ԵԱՀԿ-ին, այնպես որ կսպասենք պատասխանի և դրանից հետո կհայտարարենք լայնածավալ բողոքի ցույցի ամսաթվի մասին: Մեզ համար շատ կարևոր է իմանալ, որ օրենքը համապատասխանում է սահմանադրությանը: Պետք է սկսվի լայնածավալ դիմադրության շարժում, որի համար մենք ունենք հատուկ ծրագրեր»,- ասել է Վաշաձեն:

Exit mobile version