Սասուն Միքայելյանը բեկորային վնասվածքներ է ստացել

1181

Երկրապահ կամավորականների միության նախագահ, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը բեկորային վնասվածքներ է ստացել  մեջքի եւ ոտքի շրջանում։ Այս մասին News.am-ի հետ զրույցում ասացին ԵԿՄ լրատվության բաժնից։ Սասուն Միքայելյանի առողջական վիճակը կայուն է, նրա կյանքին վտանգ չի սպառնում։ Դեպքը տեղի է ունեցել այս գիշեր։

Մեզ փոխանցեցին նաեւ, որ Սասուն Միքայելյանին տեղափոխել են Երեւան։ ԵԿՄ-ից փոխանցեցին, որ ԵԿՄ նախագահը պատերազմի 3-րդ օրվանից գտնվում էր առաջնագծում։