ՊՆ-ն հերքում է ՀՀ կողմից Բաքու-Նովոռոսիյսկ նավթամուղը թիրախավորելու մասին ադրբեջանական ապատեղեկատվությունը

595

ՀՀ պաշտպանության նախարարությունը հերքում է Հայաստանի կողմից Բաքու-Նովոռոսիյսկ նավթամուղը թիրախավորելու մասին ադրբեջանական ապատեղեկատվությունը:

«Ադրբեջանի դատախազության տարածած հաղորդագրությունը, թե, իբր, Հայաստանը թիրախավորել է Բաքու-Նովոռոսիյսկ նավթամուղը, բացարձակ սուտ է, իսկ ստերը անգամ մեկնաբանության կարիք չունեն»,-գրել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը: