ՊԲ-ը թուրքական արտադրության Bayraktar է խոցել. տեսանյութ

1300

Հոկտեմբերի 19-ին արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում ծավալված մարտերի արդյունքում ՊԲ հակաօդային պաշտպանության ստորաբաժանումները խոցել են թշնամական 5 անօդաչու թռչող սարք, հայտնել է ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը:

Razm.info մասնագիտացված կայքը պարզել է, որ կադրերից մեկում երևում է կանադական արտադրության CMX 15D օպտիկա, որից կա թուրքական արտադրության հարվածային Bayraktar TB2 ԱԹՍ-ների վրա, ինչը նշանակում է, որ հայկական կողմն առնվազն մեկ Bayraktar է խոցել: