Արցախի հյուսիսային թևում Ադրբեջանը կիրառում է ավիացիա և հրետանի. ՊՆ

1662

ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը տեղեկացրել է, որ Արցախի առաջնագծի հյուսիսային թևում Ադրբեջանը կիրառում է ավիացիա և հրետանի:

«Հյուսիսային թևում հակառակորդը կիրառում է ավիացիա և հրետանի, իսկ հարավային ուղղությամբ ինտենսիվ ծանր մարտերը շարունակվում են։ ՊԲ ստորաբաժանումները ձեռնարկում են համապատասխան միջոցներ հակառակորդի հարձակումը կասեցնելու համար»,- նշել է Ստեփանյանը։