Ախալքալաքում շտապ օգնությունը չի աշխատում. բուժաշխատողների մոտ կորոնավիրուս է հաստատվել

525

Սամցխե Ջավախք շրջանի Ախալքալաք քաղաքում շտապ օգնությունը չի աշխատում. նախօրեին բուժաշխատողների մոտ կորոնավիրուս է հաստատվել:  Շտապ օգնության աշխատակիցների կոնտակտները դեռևս հաստատման փուլում են, հայտնում է aliq.ge-ն:

Շրջանում հոկտեմբերի 19-ից ի վեր կորոնավիրուսով վարակման 123 դեպք է արձանագրվել, այստեղից 30-ն արդեն ապաքինվել է: Կարանտինային գոտում է 582, ինքնամեկուսացման մեջ՝ 413 մարդ: Այս մասին հայտարարել է Սամցխե Ջավախքի նահանգապետ Բեսիկ Ամիրանաշվիլին:

Ախալքալաքի բնակիչներին, հավանաբար, շտապ օգնության ծառայություն կմատուցի Նինոծմինդայի շտապ օգնության աշխատակազմը: Այս պահի դրությամբ՝ Ախալքալաքի աշխատակիցներից 5-ից 4-ը վարակված են կորոնավիրուսով, նրանք ինքնամեկուսացման մեջ են: