Հակոբ Բագրատունին այցելել է Լիբանանի նախագահին

483

ՀՅԴ Լիբանանի կենտրոնական կոմիտեի անդամ, Հայկական պատգամավորական բլոքի ներկայացուցիչ, պատգամավոր Հակոբ Բագրատունին հոկտեմբերի 19-ին այցելել է Լիբանանի նախագահ Միշել Աունին: 45 րոպե տևած հանդիպման ընթացքում քննարկվել են Լիբանանում ստեղծած իրավիճակը:

Հանրապետության նախագահը հաստատել է, որ առաջիկա հինգշաբթի օրը խորհրդարանական պարտադիր խորհրդակցություններ պետք է տեղի ունենան և ներկայացրել է այն դժվարությունները, որոնք պատճառ դարձան նախորդ հինգշաբթի օր նախատեսված խորհրդակցությունների հետաձգմանը` նշելով, որ այդ խոչընդոտները դեռևս հարթված չեն:

Հ. Բագրատունին նախագահին հետ քննարկել է նաև կառավարության կազմության հնարավորությունները` անհրաժեշտ համարելով առավելագոյն ճիգ գորադրել ապահովելու նոր փրկության կառավարության ձևավորումը: