Պուտինն ու Մակրոնը քննարկել են ԼՂ հարցը

654

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում մանրամասն քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ստեղծված իրավիճակը, ասվում է ՌԴ նախագահի մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ:

Պուտինը Մակրոնին տեղեկացրել է ռազմական գործողությունների հետագա թեժացումների կանխման և Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի քաղաքական-դիվանագիտական կարգավորման նպատակով բանակցությունների շուտափույթ վերսկսման ուղղությամբ ձեռնարկվող քայլերի մասին: 

Կողմերը շեշտել են հոկտեմբերի 10-ին և 17-ին  հակամարտող կողմերի միջև ձեռք բերված՝ կրակի դադարեցման մասին պայմանավորվածությունների պահպանման կարևորությունը, ընդգծել Ռուսաստանի եւ Ֆրանսիայի՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների, ինչպես նաև ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի գծով սերտ համակարգումը շարունակելու պատրաստակամությունը: