Եվրախորհրդարանը դիտորդական առաքելություն չի ուղարկի Վրաստան՝ ընտրություններին հետևելու

437

Եվրախորհրդարանը Վրաստանում կայանալիք խորհրդարանական ընտրություններին հետևելու համար դիտորդական առաքելություն չի ուղարկի: Պատճառը կորոնավիրուսի հետ կապված մի շարք կանոնակարգերն են, որի պատճառով եվրախորհրդարանի միջոցառումների մի մասը հետաձգվել է կամ չեղարկվել:

Վրաստանում Եվրախորհրդարանի դիտորդկան  առաքելություն ուղարկելու հարցի նախաձեռնողը «Սոցիալիստների ու դեմոկրատների պրոգրեսիվ դաշինքն» էր: Հարցը քննարկվելու էր հոկտեմբերի 15-ին՝ կոնֆերանսի ընթացքում, սակայն այն հանվել էր օրակարգից:

Հիշեցնենք, որ Վրաստանում խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան հոկտեմբերի 31-ին: Կառավարություն ձևավորելու համար կուսակցությունը պետք է հավաքի 40,54%-ից ոչ պակաս ձայն: Իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը հայտարարել է, որ հաղթելու դեպքում կառավարության ղեկավարը կլինի գործող վարչապետ Գեորգի Գախարիան: «Միացյալ ազգային շարժում» կուսակցության և «Ուժը միասնության մեջ է» ընդդիմադիր քաղաքական միավորման վարչապետի թեկնածուն Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին է: