Ղազախստանում ուղևորատար ավտոբուս է վթարվել. կան զոհեր

1416

Ղազախստանում մերկասառույցի պատճառով ուղևորատար ավտոբուս է շրջվել: Տրանսպորտային միջոցի մեջ եղել է 50 ուղևոր: Նախնական տվյալներով` կա 4 զոհ:

Միջադեպը տեղի է ունեցել դեկտեմբերի 3-ի լուսադեմին: Նշվում է, որ ավտոբուսի վարորդը մերկասառույցի պատճառով կորցրել է ղեկի կառավարումը, ինչի արդյունքում էլ տրանսպորտային միջոցը շրջվել է:

Նշվում է, որ հաջողվել է փրկել 15 մարդու կյանք: Տեղում փրկարարական աշխատանքները շարունակվում են: Ոստիկանությունը նույնպես ժամանել է դեպքի վայր: Զոհերի թիվը կարող է ավելի շատ լինել: