Լիբանանի նախագահի գրառումը բարկացրել է թուրքերին

1442

Լիբանանի նախագահ Միշել Նայիմ Աունի կողմից Twitter-ի էջում արված գրառումը դժգոհություն է առաջացրել Թուրքիայի իշխանական շրջանակներում։

Լիբանանի նախագահը «Մեծ Լիբանանի Հանրապետության» հիմնադրման օրվա կապակցությամբ  իր էջում գրել էր.

«Օսմանցիների պետական ահաբեկչությունը և հարստահարությունները առաջին աշխարհամարտի ընթացքում լիբանանցիների նկատմամբ, ինչպես նաև առաջացրած սովը հազարավոր զոհերի պատճառ դարձան։ Առաջին աշխարհամարտի ավարտով և օսմանցիների ջախջախմամբ, ինչպես նաև ֆրանսիական ազդեցության տարածմամբ մեր պատմության մեջ սկսվեց նոր դարաշրջան»։

Գրառմանն արդեն արձագանքել է Թուրքիայի արտգործնախարարությունը  և նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։

Ուշագրավ է, որ Լիբանանի նախագահի գրառման մեջ ըստ թուրքական աղբյուրի՝ մեղավորություն ունի Սաուդյան Արաբիան, որն իբր «Օսմանյան կայսրության դեմ Մերձավոր արևելքում թշնամանք է սերմանում»։