2020 թվականին ԱՄՆ-ի աջակցությունը Վրաստանին կկազմի 132 մլն դոլար

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դեկտեմբերի 20-ին ստորագրել է կոնգրեսի ամփոփիչ ծախսերի ակտը, որի համաձայն 2020 թվականին Ամերիկայի Միացյալ Նահանգները Վրաստանի համար հատկացնելու է նվազագույնը 132 025 000 դոլար:

Նույն ակտով ԱՄՆ-ն նվազագույնը 448 մլն դոլար է հատկացնելու Ուկրաինային:

Նշենք, որ անցած 28 տարիների ընթացքում տարբեր նպատակներով ԱՄՆ-ն Վրաստանին հատկացրել է 4 348 400 000 դոլար:

Մեկնաբանել

Please enter your comment!
Please enter your name here