Ռուսաստանում չեն բառացել Ղարաբաղում դեսանտային օպերացիան

1088

ՌԴ պետդումայի պատգամավոր, ԱՊՀ հարցերով հանձնաժողովի առաջին փոխնախագահ Կոնստանտին Զատուլինը չի բացառել, որ Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի արձագանքներից մեկը կարող է լինել դեսանտի իջեցումը:

Պատգամավորի խոսքով, տարածաշրջանում խաղաղությունը խախտել են Ադրբեջանն ու Թուրքիան, այդ պատճառով պետք է հիշեցնել, թե որ պետությունն է հետխորհրդային տարածաշրջանում առաջնորդը: Զատուլինը, սակայն, նշել է, որ վստահ չէ, թե կոնկրետ ինչ ձևով պետք է Մոսկվան գործի, սակայն հնարավոր տարբերակներից է դեսանտային օպերացիան: