ՄԱԿ-ի ԱԽ-ը Թուրքիային, Հորդանանին և ԱՄԷ-ին կոչ է արել չխախտել Լիբիա զենքի մատակարարման էմբարգոն

1438

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը (ԱԽ)  բոլոր երկրներին կոչ է արել չխախտել Լիբիա զենք մատակարարելու էմբարգոն և զգուշացրել չմիջամտել կողմերի միջև տեղի ունեցող բախումներին:

Բրիտնական «Reuters» լրատվական գործակալության  փոխանցմամբ`ՄԱԿ-ի ԱԽ-ն նշել է, որ մտավախության կա, որ հակամարտող կողմերի շարքում կսկսեն ավելանել վարձկաները:

Չնայած ԱԽ-ի կոչերին` դիվանագիտական շրջանակները հայտնել են, որ հնարավոր չէ որևէ պատժամիջոց կիրառել այն երկրների դեմ, որոնք կխախտեն էմբարգոն:

Հիշեցնենք, որ ՄԱԿ-ի դիվանագետները նախորդ ամիս հրապարակած զեկույցում Թուրքիային, Հորդանանին և ԱՄԷ-ին մեղադրել էին զենքի էմբարգոն մշտապես խախտելու մեջ: Այդ զեկույցում նշվում է, որ հավանականությունը մեծ է, որ Լիբիայի` Աֆրիկայից եկած փախստականների ճամբարում տեղի ունեցած հարձակմանը օգտագործվել է մեկ այլ երկրին պատկանող կործանիչ:Այդ հարձակման հետևանքով բազմաթիվ փախստականներ էին զոհվել:

ՄԱԿ-ի տվյալներով` Լիբիայում ապրիլից շարունակվող բախումներում 1000-ից ավել մարդ է զոհվել, իսկ վիրավորների թիվը անցնում է 5000-ը: