Պեսկովը՝ Մոսկվայում Փաշինյանի և Ալիևի հանդիպման հնարավորության մասին

1141

Ռուսաստանն անում է հնարավոր ամեն ինչ, որպեսզի պատերազմը դադարի, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացը բերվի խաղաղության հարթություն: Այս մասին լրագրողների հետ զրույցում նշել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:

«Պուտինը երեկ ասել է, որ մշտական կապի մեջ է և՛ Ալիևի, և՛ Փաշինյանի հետ: Պատասխանելով այդ հարցին՝ ես միայն կարող եմ ևս մեկ անգամ կրկնել, որ Ռուսաստանի ղեկավարը անում է ամեն ինչ, որ պատերազմը դադարեցվի և հակամարտության կարգավորման գործընթացը մտնի խաղաղ փուլ»,-ասել է Պեսկովը ի պատասխան այն հարցին, թե արդյոք Ռուսաստանը պատրաստ է հրավեր ուղարկել և կազմակերպել երկու առաջնորդների հանդիպումը: