Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ մասնակցում է Լեռնային Ղարաբաղի հարցով բանակցություններին: Այս մասին հայտնել են նախագահական լրագրողների միավորման անդամները:
«Թրամփը հայտնել է, որ մասնակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև միջնորդություններին, սակայն չի հայտնել՝ խոսել է երկրների ղեկավարների հետ, թե ոչ»,-նշել են լրագրողները:
Հայաստանի և Ադրբեջանի Արտաքին գործերի նախարարները հոկտեմբերի 23-ին Վաշինգտոնում են, որտեղ առանձին հանդիպումներ են ունեցել պետքարտուղար Մայք Պոմպեոյի հետ: