Արցախի Պաշտպանության բանակը շատ շուտով կհասցնի Ադրբեջանի ԶՈՒ կողմից Ստեփանակերտը հերթական անգամ հրթիռակոծելու պատասխանը: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը:
«Ստեփանակերտը քիչ առաջ հերթական անգամ թշնամու կողմից հրթիռակոծվեց: Պաշտպանության բանակը շատ շուտով պատասխան հարվածը կհասցնի: Մենք արդեն վաղուց զգուշացրել ենք. ներում չի լինելու»,- գրել է Պողոսյանը:
Նշենք, որ քիչ առաջ Ադրբեջանի ԶՈՒ կողմից Արցախի մայրաքաղաքին հասցվել է մոտ 8 հրթիռային հարված: Թիրախավորվել են քաղաքի քաղաքացիական շրջանները: Տուժածների մասին տեղեկություններ դեռ չկան: