Սաակաշվիլի. «Այժմ անհրաժեշտ է խաղաղություն և ամբողջ ճակատով խաղաղ հարձակում»

1477

«Իվանիշվիլին քաղաքացիական հակամարտության նմանեցում է անում: Իրականում գոյություն չունի ոչ մի երկու կողմ և ոչ մի քաղաքացիական հակամարտություն»,- այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլին:

Նրա խոսքով` Իվանիշվիլին ցանկանում է խառնաշփոթ ստեղծել և ապակայունացնել Վրաստանը, սակայն նրան չպետք է տրվի այդ հնարավորությունը:

«Կա վրաց ժողովուրդ, որն ուզում է ավելի լավ ապրել, չի ցանկանում, որ իրեն երկրից դուրս հանեն, ուզում է ունենալ լավ թոշակ, կյանքի հեռանկար և նորմալ աշխատատեղ: Երկրորդ կողմում վախեցած Իվանիշվիլին է , ում ոչինչ չի փրկի, ոչ միլիարդները, ոչ էլ իշխանությունը»,- գրել է նախկին նախագահը:

Սաակաշվիլին վերջում նշել է, որ այժմ Վրաստանում ամենից շատ անհրաժեշտ է խաղաղություն, սակայն հարձակում, խաղաղ հարձակում ամբողջ ճակատով: