Թուրքիան, ի աջակցություն Ադրբեջանին, Արցախի ռազմաճակատ է ուղարկել 1200 հատուկ ջոկատայինների, հայտնում է ռազմական թղթակից Սեմյոն Պեգովի «Wargonzo» Telegram ալիքը՝ հղում անելով Ստամբուլում ունեցած աղբյուրներին:
Խոսքը «թուրքական Քրդստանի» լեռնային հատուկ նշանակության ջոկատայինների մասին է: Անկարան նրանց տեղափոխել է Բաքու, այնուհետ՝ Արցախի ռազմաճակատ: Հատուկ ջոկատայինները գործելու են լեռնային տեղանքներում:
Ռազմական թղթակիցն ընդգծում է, որ թուրքական հատուկ ջոկատայինները փոխարինելու են ադրբեջանցիներին: Դա հարկադրված քայլ է, քանի որ առաջնագիծ ուղարկված Բաքվի հատուկ ջոկատայինները չեն դիմանում ուղիղ բախումներին և Լեռնային Ղարաբաղի լեռնային շրջաններում հայ պարտիզաններին ու աշխարհազորայիններին: Խոսքը հարավային ճակատի և Ջաբրայիլ-Հադրութ ուղղության մասին է: