Բաքվում ԱՄՆ դեսպանությունը հավաստի տեղեկություն է ստացել ԱՄՆ քաղաքացիների և այլ օտարերկրացիների դեմ պոտենցիալ ահաբեկչական հարձակումների և առևանգումների վերաբերյալ Բաքվում, այդ թվում այնպիսի հյուրանոցներում, ինչպիսին է J.W Marriott Absheron-ը և այլուր: Այս մասին ասվում է Բաքվում ԱՄՆ դեսպանության պաշտոնական կայքում:
ԱՄՆ քաղաքացիներին խորհուրդ է տրվել լինել շատ զգույշ այն վայրերում, որտեղ հավաքվում են ամերիկացիներ կամ այլ երկրի քաղաքացիներ: