Ֆրանսիայի խորհրդարանի պատգամավոր Վալերի Բուայեն պահանջել է, որ Թուրքիային հեռացնեն ՆԱՏՕ-ից: Պատճառը Թուրքիայի նախագահ Էրդողանի հնչեցրած վիրավորանքն էր Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հանդեպ:
«Էրդողանը կրկին վիրավորեց Ֆրանսիայի նախագահին: Ես խնդրում եմ նոր խիստ միջոցներ ձեռնարկել՝ հետկանչել մեր դեսպանին, Թուրքիային հեռացնել ՆԱՏՕ-ից, վերջացնել ԵՄ մուտքի համար բոլոր բանակցությունները, սահմանել տնտեսական պատժամիջոցներ»,-«Ֆեյսբուք»-ում գրել է Բուայեն: