Ռոհանին հայտարարել է, որ հնարավոր է՝ Իրանը մեկ տարի հետո դառնա բենզին ներկրող երկիր

3202

Եթե վառելիքի սպառումը շարունակի աճել Թեհրանը մեկ տարի հետո կարող է դառնալ բենզին ներկրող երկիր: Այս մասին երեքշաբթի հայտարարել է Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանին:

«Եթե վառելիքի պաջանջը շարունակի աճել, ապա մեկ տարի անց մենք կրկին կդառնանք բենզինի ներկրող», — ասել է Հասան Ռոհանին․

Հիշեցնենք, որ Իրանում զանգվածային դժգոհությունների պատճառը Իրանի նախարարների կաբինետի որոշումն էր բենզինի թանկացման վերաբերյալ։ Նոյեմբերի 15-ից Իրանում թանկացրել  են բենզինը և վաճառքի քվոտաներ (քանակական սահմանփակում) սահմանել:

Ըստ նոր փոփոխության ՝1 լիտր բենզինի գինը նախկին 10000 ռիալի (ըստ ԿԲ փոխարժեքի՝ 113դր,) փոխարեն սահմանվել է 15000 ռիալ (ըստ ԿԲ փոխարժեքի՝ 169,5դր), իսկ քվոտայից դուրս՝ 30000 ռիալ (ըստ ԿԲ փոխարժեքի՝ 390դր):