ԵԱՀԿ ՄԽ-ը բանակցությունները վերսկսելու վերաբերյալ հայտարարություն է տարածել

506

ԵԱՀԿ ՄԽ հայտարարություն է տարածել, որում համանախագահներն Ադրբեջանի ու Հայաստանի ղեկավարներին կոչ են արել անհապաղ քայլեր ձեռնարկել հոկտեմբերի 10-ին Մոսկվայի համատեղ հայտարարության բոլոր ասպեկտները կյանքի կոչելու ուղղությամբ `իրենց ստանձնած պարտավորություններին համապատասխան, որը վերահաստատել էին հոկտեմբերի 18-ին:

Ինտենսիվ քննարկումների ընթացքում համանախագահները և ԱԳ նախարարները քննարկել են հումանիտար հրադադարի կիրառումը, մոնիթորինգի համար հրադադարի հնարավոր չափանիշները և համապարփակ լուծման բովանդակային տարրերը՝ համաձայն հոկտեմբերի 10-ի համատեղ հայտարարության։

Համանախագահները և ԱԳ նախարարները համաձայնվել են կրկին հանդիպել հոկտեմբերի 29-ին Ժնևում՝ քննարկելու, համաձայնության հասնելու և համաձայնեցվելիք ժամանակացույցին համապատասխան իրագործելու բոլոր անհրաժեշտ քայլերը՝ ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման համար՝ հիմնվելով Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների համար ընդունելի սկզբունքների վրա: