Իրանում տեղի ունեցած բողոքի ցույցերի ընթացքում ձերբակալվածների մեծ մասն ազատ է արձակվել

1594

Իրանի դատական իշխանության մամուլի խոսնակ Ղոլամ Հոսեյն Էսմայիլին, դեկտեմբերի 3-ին լրագրողների հետ հանդպմանը, անդրադառնալով վերջերս Իրանում տեղի ունեցած լայնածավալ բողոքի ակցիաներին, նշել է, որ դրանց ընթացքում անվտանգության ուժերի կողմից ձերբակալված անձանց մեծ մասն ազատ է արձակվել:


Հոսեյն Էսմայիլին մասնավորապես նշել է, որ ներկայում Թեհրան նահանգում ձերբակալվածների թիվը 300 է:


Իրանի դատական իշխանության մամուլի խոսնակը զոհվածների վերաբերյալ թեև հստակ թիվ չի նշել, սակայն, ընդգծել է, որ զոհերի թվի վերաբերյալ ապատեղեկատվություն է տարածվում՝ օրինակ բերելով, որ զոհված անձանց ցուցակում անուններ են հայտնաբերել, որոնք ոչ թե զոհվել, այլ՝ վիրավորվել են: