Իրաքի ամերիկյան ռազմաբազաներից մեկը հրթիռակոծվել է

2624

Դեկտեմբերի 3-ին Բաղդադի արևմուտքում գտնվող ամերիկյան ռազմական հարձակման է ենթարկվել։ Այդ մասին հայտնել են Իրաքի ուժային կառույցները։

«Այն ալ-Ասադ բնակավայրում 5 հրթիռ է ընկել։ Տուժածների վերաբերյալ տեղեկություն չկա»,- նշված է եղել Իրաքի իրավապահ մարմինների կողմից արված հայտարարությունում։
Առայժմ հայտնի չէ, թե ով է իրականացրել նշյալ հարձակումը։

Նշենք, որ Իրաքի տարածքում կան մի քանի ռազմաբազաներ, որտեղ տեղակայված են ամերիկյան զինված ստորաբաժանումներ։ Նմանատիպ հարձակում էր եղել նաև հոկտեմբերի վերջին՝ Բաղդադի Էթ-Թաջի շրջանում, որտեղ նույնպես ամերիկյան ռազմաբազա կա։ Այդ հարձակման ժամանակ նույնպես ոչ-ոք չէր տուժել։