Ադրբեջանի նախագահը պաշտոնական այցով կմեկնի Իրան

1379

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանիի հրավերով կայցելի Իրան:

Այս մասին տեղեկացրել է Իրանի նախագահի աշխատակազմի ղեկավար Մահմուդ Վաեզին` Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի հետ ունեցած հանդիպմանը հաջորդած ասուլիսին:

Վաեզին նշել է, որ ներկայում այցի նախապատրաստական աշխատանքներն են իրականացվում: Իրանցի պաշտոնյայի խոսքով տարբեր ոլորտներում երկկողմ համագործակցության առնչությամբ քննարկումներ են ընթանում, որպեսզի այցի ընթացքում համագործակցության վերաբերյալ փաստաթղթեր ստորագրվեն: