Ռուսաստանի, Իրանի և Չինաստանի ռազմածովային ուժերը համատեղ զորավարժություն կանցկացնեն

1485

Իրանը հրապարակել է Ռուսաստանի և Չինաստանի հետ անցկացվելիք համատեղ ծովային զորավարժության ամսաթիվը։ Իրանի ռազմածովային ուժերի հրամանատար Հոսեյին Խանզադին հայտարարել է, որ «Ծովային անվտանգության գոտի» անվամբ զորավարժությունը կանցկացվի 2019թ․ դեկտեմբերի 27-ին։

Ավելի վաղ կողմերը հայտարարել էին Հնդկական օվկիանոսի տարածքում համատեղ զորավարժություն անցկացնելու մտադրության մասին։ Իրանի արտգործնախարար Մուհամադ Ջավադ Զարիֆը տեղեկացրել էր, որ Իրանն ու Ռուսաստանը մտադիր են ռազմածովային ուժերի համատեղ զորավարժություններ իրականացնել, որոնք ուղղված չեն լինի երրորդ երկրների դեմ։

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը իր հերթին հոկտեմբերին հայտարարել էր, որ Ռուսաստանը, Իրանը և Չինաստանը նախապատրաստվում են հակաահաբեկչական և հակածովահենային համատեղ զորավարժություններ անցկացնել։