Ռուհանին հայտնել է, թե որ դեպքում Իրանը ԱՄՆ-ի հետ բանակցություններ կսկսի

2630

Թեհրանը պատրաստ է բանակցությունների ԱՄՆ-ի հետ, պայմանով, որ Իրանի նկատմամբ ամերիկյան պատժամիջոցները վերացվեն։  Այդ մասին իրանական հեռուստատեսության եթերով ասել է Իրանի նախագահ Հասան Ռուհանին։
 

«Հենց, որ ԱՄՆ-ն  վերացնի իր անօրինական, սխալական և ահաբեկչական պատժամիջոցները,  «5+1» ձևաչափի մեջ մտնող երկրները կարող են հանդիպել։ Մենք էլ չենք ունենա դրա հետ կապված խնդիրներ»։

Ռուհանին ընդգծել է, որ պատրաստ է  ԱՄՆ-ի հետ բանակցությունների, պայմանով, որ պատժամիջոցները վերացվեն։