Site icon Region Monitor

Պենտագոնը հերքել է Մերձավոր Արևելք 14.000 զինվորական ուղարկելու լուրը

Պենտագոնը հերքել է այն տեղեկատվությունը, որ ԱՄՆ-ը հնարավոր է ավելի քան 14000 զինվորական ուղարկի Մերձավոր Արևելք։ Այս մասին հայտնում է կատարական «AlJazeera» լրատվական պորտալը:

Նշենք, որ The Wall Street Journal-ի փոխանցմաբ` ԱՄՆ-ն Իրանին հակազդելու համար այս տարածաշրջան կարող էր ուղարկել նաև ավելի քան տասնյակ նավեր և այլ ռազմական տեխնիկա և ակնկալվում էր, որ Թրամփը այդ որոշումը կկայացնի այս ամիս:

Մայիսի սկզբին ԶԼՄ-ները հայտնում էին, որ Միացյալ Նահանգները կարող է 120,000 զորք ուղարկել Մերձավոր Արևելք, եթե Իրանը արագացնի միջուկային զենքի զարգացումը, սակայն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հերքել էր այս տեղեկատվությունը:

Exit mobile version