Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ)-ը այսօր՝ դեկտեմբերի 5-ին հրապարակել է ադրբեջանցի ընդդիմադիր գործչի գործով դատավճիռը։
ՄԻԵԴ-ը վճռել է, որ 2010 թ. խորհրդարանական ընտրությունների ժամանակ ադրբեջանական ընդդիմադիր «Դասական ժողովրդական ճակատ» կուսակցության անդամ Բեյբալա Աբիլի իրավունքները խախտվել է։ Վերջինս փորձել է առաջադրվել, սակայն նրա գրանցումը որպես թեկնածու մերժել են՝ պնդելով, որ Աբիլի քարոզչական նյութերը տարածվել են սահմանված ժամկետից շուտ։ Սակայն ինքը՝ Աբիլը տեղյակ չի եղել այդ մասին և հայտարարել է, որ դա սադրանք է իր դեմ։ Նրա բողոքը անտեսվել է Ադրբեջանի ընտրական հանձնաժողովի և դատարանների կողմից։ Ուստի նա դիմել է ՄԻԵԴ։
ՄԻԵԴ-ը, արդարացի համարելով ընդդիմադիր գործչի բողոքը, պարտավորեցրել է Ադրբեջանին վճարել Աբիլին 4500 եվրո որպես բարոյական վնասի հատուցում և 1459 եվրո դատական ծախսերի համար։